Արմինֆո.Մեկ ժամ առաջ Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն է սկսել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում։
Այդ մասին ՙՖեյսբուքի՚ իր էջում հաղորդել է փաստաբան Ամրամ Մակինյանը, հավելելով, որ խուզարկության ավարտից հետո Սահմանադրական դատարանի նախագահի փաստաբանական թիմը հանդես կգա հայտարարությամբ։