Հինգշաբթի, 23 Հունվարի 2020 18:37
Անի Մշեցյան

Արմեն Սարգսյանը. Հայ-կանադական հարաբերություններն ապագայի շատ ավելի մեծ ներուժ ունեն

Արմեն Սարգսյանը. Հայ-կանադական հարաբերություններն ապագայի շատ ավելի մեծ ներուժ ունեն

Արմինֆո.Աշխատանքային այցով Իսրայելի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետի հետ:

 

Նշելով, որ Կանադայի ու Հայաստանի միջև բարեկամությունն ունի լավ պատմություն, նախագահ Սարգսյանը միաժամանակ ասել է, որ երկու երկրների հարաբերություններն ապագայի շատ ավելի մեծ ներուժ ունեն: Նա նշել է, որ ակնկալում են առաջընթաց Հայաստանում Կանադայի դեսպանության բացման ուղղությամբ, ինչի շնորհիվ երկկողմ հարաբերությունները նոր խթան կստանան:

 

Զրուցակիցներն ընդգծել են Կանադայում իր ուրույն դերակատարությամբ և կազմակերպվածությամբ աչքի ընկնող հայկական համայնքի մեծ ներդրումն այդ երկրի հաջողության պատմության գործում՝ նշելով, որ այն երկու բարեկամ երկրները միմյանց կապող հուսալի կամուրջ է: Այդ համատեքստում նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել ջերմ ու մարդասիրական վերաբերմունքը Սիրիայից Կանադա տեղափոխված մեր հայրենակիցների նկատմամբ:

 

Կողմերը համակարծիք են եղել, որ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել կրթության, գիտության, նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում: Ներկայացնելով Հայաստանում տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ բազմաբաղադրիչ այս ծրագրի նպատակն է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային ընկերություններին բերել Հայաստան, որտեղ նրանք կարող են զբաղվել արհեստական բանականության զարգացմամբ, մաթեմատիկական մոդելավորմամբ և այլ ուղղություններով։ Նա նշել է, որ ուրախ կլինեն այս հարթակում, ի թիվս տեխնոլոգիական այլ գործընկերների, տեսնել նաև կանադական ընկերություններ:

 

Հայաստանի նախագահը Կանադայի նահանգապետին, նաև որպես տիեզերագնացության և տիեզերագիտության ոլորտի մասնագետ-գիտնականի, հրավիրել է Հայաստան՝ իր մասնակցությունը բերելու STARMUS 6-րդ միջազգային փառատոնին, որի շրջանակում Հայաստան կայցելեն նոբելյան մրցանակի դափնեկիրներ, աշխարհահռչակ գիտնականներ, տիեզերագնացներ, երաժիշտներ։ Փառատոնի նպատակը գիտության հանրաճանաչությունն է, երիտասարդ սերնդին ոգեշնչելն ու գիտությամբ զբաղվելը նրանց համար գրավիչ դարձնելը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
ՀՀ առաջին նախագահը կոչ է անում դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն եւ ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողություններըՀՀ առաջին նախագահը կոչ է անում դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն եւ ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողությունները
Կառավարությունը հաստատեց սոցիալական աջակցության հերթական ծրագիրըԿառավարությունը հաստատեց սոցիալական աջակցության հերթական ծրագիրը
Ապրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով նախատեսված սոցիալական աջակցությունները ստանալու համարԱպրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով նախատեսված սոցիալական աջակցությունները ստանալու համար
Թորոսյան. Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողներիԹորոսյան. Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների
Պետությունը միանվագ սոցհատկացումներ կտրամադրի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին՝ աշխատանքը կորցնելու դեպքումՊետությունը միանվագ սոցհատկացումներ կտրամադրի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին՝ աշխատանքը կորցնելու դեպքում
Փաշինյան. Հին աշխարհն այլեւս գոյություն չունի, մենք մտնում ենք նոր աշխարհՓաշինյան. Հին աշխարհն այլեւս գոյություն չունի, մենք մտնում ենք նոր աշխարհ
Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` առողջապահության նախարարությունը հավաքագրում է կամավորներիԿորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` առողջապահության նախարարությունը հավաքագրում է կամավորների
Վերին Լարսի ավտոճանապարհը շարունակում է փակ մնալՎերին Լարսի ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ
Ավիգդոր Էսկին. Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հայտարարությունը միջամտություն է ինքնիշխան Հայաստանի գործերինԱվիգդոր Էսկին. Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հայտարարությունը միջամտություն է ինքնիշխան Հայաստանի գործերին
Փոխվարչապետը կոչ է արել Հայաստանի քաղաքացիներին հնարավորինս զերծ մնալ տարբեր գերատեսչություններ այցելելուցՓոխվարչապետը կոչ է արել Հայաստանի քաղաքացիներին հնարավորինս զերծ մնալ տարբեր գերատեսչություններ այցելելուց
Nail Sunny-ին գեղեցկությամբ կնվաճի Երևանը. Մովսիսյան քույրերն առաջին սրահը կբացեն հայրենիքումNail Sunny-ին գեղեցկությամբ կնվաճի Երևանը. Մովսիսյան քույրերն առաջին սրահը կբացեն հայրենիքում
Հայաստանի օդային երթևեկության կարգավարները ինքնամեկուսացել են կորոնավիրուսի պատճառովՀայաստանի օդային երթևեկության կարգավարները ինքնամեկուսացել են կորոնավիրուսի պատճառով
Հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք
Տիգրան Ավինյան. Առաջարկություն եմ ներկայացրել Արմեն Սարգսյանին՝ ՀՀ քաղաքացիություն շնորհել 1698 անձիՏիգրան Ավինյան. Առաջարկություն եմ ներկայացրել Արմեն Սարգսյանին՝ ՀՀ քաղաքացիություն շնորհել 1698 անձի
Հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայողՀակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող
Փնտրել ըստ օրերի