Արմինֆո. Մեր քաղաքական թիմը կարծում է, որ ընդդիմությունը պետք է օգտվի իրեն ընձեռված բոլոր հնարավորություններից, հունվարի 22-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ անդրադառնալով Երեւանի քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրման խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծումը տապալելու հետ կապված իրավիճակին:
Վարչապետը հայտարարել է, որ անհրաժեշտ քանակության ստորագրություններ հավաքելուց հետո որոշում էր կայացվել ստեղծել հանձնաժողով։ Նրա խոսքով ՝ երեկ Երևանի ավագանու <Իմ քայլը> խմբակցությունը իրավական վերլուծություն է իրականացրել և եկել այն եզրակացության, որ այդ հարցով պետք է զբաղվի Ավագանու խորհուրդը: Փաշինյանը նաեւ ընդգծել է, որ կանոնակարգի համաձայն, անհրաժեշտության դեպքում Ավագանու խորհուրդն ունի քննիչ հանձնաժողով ստեղծելու համար անհրաժեշտ բոլոր լիազորությունները: ՀՀ արդարադատության նախարարությունը ևս հաստատել է, որ Ավագանու խորհրդի եզրակացությունը իրավական առումով լիովին հիմնավորված է: Եթե մենք չկատարեինք ավագանու այս պահանջը, ապա կխախտեինք իշխանությունը տարանջատելու սկզբունքը>, - ընդգծել է վարչապետը։