Արմինֆո. Քննչական կոմիտեի համաձայն՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ատրճանակի՝ Glock 34-ի վրա դեպքի օրը՝ հունվարի 17-ին խլացուցիչ չի հայտնաբերվել։
Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է հունվարի 17-ին՝ նրա կնոջ կողմից։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով (ինքնասպանության հասցնելը): Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են Glock 34 զենքը, որը պատկանում է Կուտոյանին օրինական հիմքերով, ինչպես նաեւ մի քանի տասնյակ փամփուշտ եւ պարկուճ: Պարզվել է, որ նախորդ տարվա դեկտեմբերին Կուտոյանն իր ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել պատին: