Արմինֆո. Հունվարի 18-ին, ժամը 11:47-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ Մամուլի շենքի առաջին հարկում, հրդեհ է բռնկվել:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: ՙՀրդեհը մեկուսացվել է ժամը 13:41-ին, մարվել՝ 14:03-ին: Փրկարարները տարհանել են 50 քաղաքացու: Օդատար հորանում (1-8-րդ հարկ ընկած հատվածում) այրվել են էլեկտրական մալուխների փաթույթը, առաջին հարկի սենյակներից մեկում (15 քմ տարածքում)՝ էլեկտրական հաշվիչներ և կենցաղային իրեր, երրորդ հարկում ջերմահարվել է սենյակներից մեկի դուռը և առաստաղը:՚, - ասվում է ԱԻՆ հաղորդագրությունում: