Հինգշաբթի, 16 Հունվարի 2020 15:43
Անի Մշեցյան

Զոհրաբ Մնացականյանը չի հայտնել, թե երբ կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը

Զոհրաբ Մնացականյանը չի հայտնել, թե երբ կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը

Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացը տևում է 25 տարի է, և այդ տարիների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ձևավորվել են տարբեր մոտեցումներ և առաջարկություններ։

Այս մասին հունվարի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Հ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։  Նա նշել է, որ բանակցությունների սեղանին փաստաթղթի բացակայությունը չի նշանակում, որ բանակցությունները զրոյից են ընթանում։ Նախարարը նաև ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն արդյունավետ և միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափն է ։

 

Ինչ վերաբերում է այն բանին, թե արդյոք մոտ ապագայում սպասվում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում, Մնացականյանն ասել է. <Մենք երբեք չենք խուսափել բանակցություններից, մենք ակտիվորեն մասնակցում ենք դրանց: Անցած տարին, ինչպես գիտեք, այս առումով բավականին ակտիվ էր, քանի որ տեղի ունեցան մի շարք պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումներ ։  Գործընթացը շարունակվում է ։  Մենք հանդիպման մասին կհայտնենք միայն այն բանից հետո, երբ այն համաձայնեցվի կողմերի հետ>, - նշել է նախարարը ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի