Հինգշաբթի, 16 Հունվարի 2020 11:10
Անի Մշեցյան

Մեծամորում ինքնահրկիզման փորձը կանխվել է

Մեծամորում ինքնահրկիզման փորձը կանխվել է

Արմինֆո. Հունվարի 15-ին, ժամը 19:23-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում՝ կոյուղամաքրման կայանի տանիքում, քաղաքացին  փորձում է ինքնահրկիզել իրեն:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

 

ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, փրկարարները և ոստիկանության Մեծամորի բաժանմունքի աշխատակիցները կանխել են Արա Ս.-ի (ծնված 1976 թ.) ինքնահրկիզման փորձը և նրան իջեցրել տանիքից:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի