Արմինֆո.ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը և ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը հեռախոսազրույցի գաղտնալսման գործի շրջանակներում հարցաքննվել են։ Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՔԿ մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը։
Հարությունյանը նշել է, որ Արթուր Վանեցյանը և Սասուն Խաչատրյանը հարցաքննվել են ոչ թե այսօր, այլ մի փոքր ավելի վաղ:
Նշենք, որ այս գործով այսօր հարցաքննության էր հրավիրվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում հայտնվել էր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրության առաջին մասը ։ Նրանք 8 րոպե տեւած զրույցի ընթացքում քննարկում են ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, ինչպես նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի եւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը: