Արմինֆո. ԱՄՆ-ի և Իրանի հակամարտությունում Հայաստանի համար շատ կարեւոր է խուսափել ավելորդ շարժումներից: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել <Իմ քայլը> խմբակցությունից ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Սուրեն Զոլյանը։
<Այս առումովես դրական լույսի ներքո չեմ դիտարկում մեր հասարակության շատ ներկայացուցիչների ՝ հիշյալ դիմակայության այս կամ այն մասնակցի կողմը բռնելու փորձերը։ Դա վկայում է հայ հասարակության մեջ հայակենտրոն մտածողության բացակայության մասին։ Մեր քաղաքացիները դեռ հետեւում են օտար օրակարգերին։ Այդ օրակարգերը ոչ լավ են և ոչ վատ, դրանք պարզապես մերը չեն: Հետևաբար՝ մենք ուղղակի չպետք է առաջնորդվենք դրանով>, - կարծում է նա ։
Զոլյանն այս համատեքստում բավական ադեկվատ է գնահատում Երևանի պաշտոնական արձագանքն Իրանի շուրջ ընթացող գործընթացներին։ Խորհրդարանականը համոզված է, որ Հայաստանի համար չեզոքությունը այլընտրանք չունի ՝ հաշվի առնելով, որ Իրանը բարեկամ, հարեւան է, իսկ ԱՄՆ-ը շատ կարեւոր, նաեւ բարեկամ երկիր է: Ընդ որում, երկու երկրներում էլ հայկական մեծ համայնքներ կան ։
Այս լույսի ներքո խորհրդարանականը համոզված է, որ Հայաստանի համար նույնիսկ ընտրության հնարավորություն լիովին բացակայում է ։ Երկրի ղեկավարության համար միակ ընտրությունը, նրա կարծիքով, խաղաղ օրակարգի առաջմղումն է ։ Զոլյանը կարծում է, որ Հայաստանի նման դիրքորոշումը ըմբռնում կգտնի ոչ միայն միջազգային հանրության, այլեւ՝ հակամարտության կողմերի մոտ:
Անդրադառնալով ԱՄՆ-ի հետ դիմակայության խորացման դեպքում Իրանից փախստականների հոսքի հնարավորությանը ՝ Զոլյանը այն գնահատել է ոչ բարձր ։ Դրա հետ մեկտեղ, Հայաստանին, նրա գնահատմամբ, ամեն դեպքում անհրաժեշտ է պատրաստ լինել ցանկացած սցենարի, այդ թվում ՝ հնարավոր միգրացիոն հոսքերի ։
<Իհարկե, դա մեզ համար մարտահրավեր կլինի, հետևաբար՝ մենք պետք է պատրաստ լինենք դրան։ Մեր համապատասխան մարմինները պետք է պատրաստ լինեն իրավիճակի զարգացման բոլոր հնարավոր սցենարներին։ Հաշվի առնելով Հայաստանի եւ իրանահայերի միջեւ սերտ կապերը ՝ մեր շատ հայրենակիցներ կարող են հայրենադարձվելու ցանկություն հայտնել ՝ անկախ Իրանում տիրող իրավիճակից ։ Եվ մենք պետք է միշտ պատրաստ լինենք ընդունել աշխարհի ցանկացած կետից հայերի ցանկացած խումբ ՝ անկախ նրանց վերադարձի հանգամանքներից և պատճառներից>, - եզրափակել է խորհրդարանականը: