Երեթշաբթի, 14 Հունվարի 2020 14:05
Կարինա Մանուկյան

Փոխնախարար. Հանրապետության հրապարակում բացօթյա թանգարանի ստեղծման հարցով աշխատանքային խումբ է ստեղծվել

Փոխնախարար. Հանրապետության հրապարակում բացօթյա թանգարանի ստեղծման հարցով աշխատանքային խումբ է ստեղծվել

Արմինֆո. Հանրապետության հրապարակում հին Երևանի պատմական շերտի բացման հարցով աշխատանքային խումբ է ստեղծվել ։  Այդ մասին Արմինֆոյի հետ զրույցում ասել է  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատրյանը։

 

Հիշեցնենք, որ 2003 թվականին հայտնաբերված ստորգետնյա քաղաքն ընկած է ԱԳՆ նախկին շենքից դեպի կառավարության շենքի աշտարակ։  Հնագետները, մասնավորապես, հայտնաբերել են XVI-XVII դդ. պատկանող նկուղային շինություններ՝ չորս մետր խորությամբ, որոնք կառուցվել են կարմիր և սև տուֆից։  Դրանք օգտագործվել են որպես բնակելի սենյակներ, ունեին որոշակի թեքությամբ պատուհանների բացվածքներ՝  արևոի լույսի ներթափանցման համար: Մինչդեռ 17 տարի առաջ որոշում էր կայացվել կոնսերվացնել հայտնաբերված պատմական շերտը, այն լցնել  ավազով և ծածկել ասֆալտով։

 

Փոխնախարարի խոսքով՝ տվյալ տեղամասը թանգարանային օբյեկտ դարձնելու հարցով կանցկացվեն փորձագիտական մանրակրկիտ քննարկումներ, որոնց արդյունքների մասին հանրությանը կիրազեկվի: "Գլխավոր հարցն այն է, թե արդյոք հնարավոր է բացել և ամրապնդել այդ պատմական շերտը։ Պետք է հասկանալ՝ արժե արդյոք ապակիով փակել այդ հատվածը, թե զբոսաշրջիկները կարող են իջնել ներքեւ եւ զբոսնել հին քաղաքում։  Այդ հարցերը կքննարկվեն հնագետների եւ ճարտարապետների հետ", - տեղեկացրել է Խաչատրյանը։

 

Նրա ասելով ՝ խոսքն այն մասին չէ, որ հենց այս տարի զբոսաշրջիկների համար բացվի այդ հատվածը։  Ինչպես նշվել է, 2020-ին այս նախագիծը մանրակրկիտ կքննարկվի, եւ եթե բոլոր կողմերը (փորձագետները եւ հասարակությունը) դրական գնահատեն այն, ապա  կիրականացվի հետեւողականորեն, քայլ առ քայլ: 

 

Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում հին քաղաքի յուրօրինակ թանգարանային օբյեկտ դարձնելու մասին հունվարի 9-ին Facebook-ի իր էջում հաղորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի