Արմինֆո. 2020 թվականին կթվայնացվի ռեժիսոր Համո Բեկնազարյանի "Պեպոն" (1935 թ.)՝ առաջին հայկական հնչյունային գեղարվեստական ֆիլմը: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայությունը։
Հատկանշական է, որ 1936 թվականին "Մոսկվա" կինոթատրոնի բացումը նշանավորվել է "Պեպո" ֆիլմի ցուցադրությամբ ։ Հաջորդ տարին "Պեպո" -ի համար հոբելյանական է. 2020 թվին լեգենդար կինոնկարը կդառնա 85 տարեկան։ Ավելի վաղ ՀԱՕԿ-ի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը Լիոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում էր ունեցել Թուլուզի կինոտեկայի ղեկավարության հետ, ինչի արդյունքում ձեւավորվել էր "Պեպո" - ի վերականգնման գաղափարը:
Թուլուզյան կողմի հետ բանակցությունները շարունակվում են։ Սպասվում է, որ Համո Բեկնազարյանի ֆիլմի թվայնացման գործում կներգրավվի Թուլուզի կինոտեկը, սակայն այս պահին քննարկվում են նաեւ այլ հնարավոր տարբերակներ: Եվս մեկ հետաքրքիր նորություն. աշխատանքներ են տարվում "անհայտ Փարաջանով" ֆիլմի ստեղծման ուղղությամբ՝ այն նյութի հիման վրա, որը չի ներառվել "Նռան գույնը" ֆիլմի վերջնական տարբերակում: Կինոնկարի երաժշտությունը գրելու է Տիգրան Մանսուրյանը։