Արմինֆո. Հայաստանում տեղի են ունեցել ՙՍու-30 ՍՄ՚ նորագույն ինքնաթիռների ցուցադրական թռիչքներ: Արարողությանը մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, պաշտոնատար այլ անձինք:
ՙՖեյսբուքի՚ իր էջում կառավարիության ղեկավարի կատարած գրառման համաձայն, ՙտարվա մեր գլխավոր ձեռքբերումը «ՍՈւ 30 ՍՄ» բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռներն են՚:
Վարչապետի մամուլի ծառայությունն, իր հերթին, հաղորդել է, որ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ N զորամաս: Պատասխանատուները վարչապետին են ներկայացրել ՀՀ զինված ուժերը համալրած Օսա-ԱԿ զենիթահրթիռային համալիրներն ու դրանց տեխնիկական հնարավորությունները։ Քննարկվել են նաեւ Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու հնարավորությունները։ Կառավարության ղեկավարը զինծառայության ընթացքում աչքի ընկած սպաներին հանձնել է նվերներ։