Արմինֆո. ՙՏուր Ստատ՚ տուրիստական պորտալը ներկայացրել է ԱՊՀ երկրների մայրաքաղաքների ամենաբարձր ամանորյա գլխավոր տոնածառերի վարկանիշը 2020 թվականի համար: Երեւանի Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 21-ին վառվել են 37 մետր բարձրությամբ Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերը:
ԱՊՀ երկրների մայրաքաղաքներում ամանորյա ամենաբարձր տոնածառերի առաջին տասնյակում տեղ են գտել Աշխաբադի (40 մետր), Երեւանի (37 մետր), Տաշքենդի (36 մետր), Բաքվի (34 մ), Մինսկի (30 մ), Դուշանբեի (29 մ), Մոսկվայի (27 մ), Բիշքեկի (27 մ), Աստանայի (25 մ) եւ Քիշնեւի (20 մ) տոնածառերը: Վարկանիշը կազմվել է ԱՊՀ երկրների մայրաքաղաքների գլխավոր տոնածառերի բարձության հետազոտությունների արդյունքներով:
Մոսկվայի 27 մետր բարձրությամբ Ռուսաստանի գլխավոր տոնածառը միակ բնական ամանորյա տոնածառն է ԱՊՀ երկրների մայրաքաղաքներում: