Արմինֆո. Դեկտեմբերի 23-ին կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ է դարձել Արմեն Մելիքբեկյանը, ով նախկինում զբաղեցնում էր ՀՖՖ գլխավոր քարտուղարի պաշտոնը:
Փակ գաղտնի քվեարկության ժամանակ Մելիքբեկյանը ստացել է 13 ձայն, իսկ նրա մրցակիցը ՝ Վանաձորի <Լոռի> ակումբի ղեկավար Թովմաս Գրիգորյանը ՝ 7 ձայն: Բացի այդ, 3 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։ Իր շնորհակալական խոսքում Մելիքբեկյանը խոստացել է, որ կանի ամեն հնարավորը ՝ արդարացնելու վստահությունը, և այսուհետ ՀՖՖ-ում տեղի ունեցող բոլոր գործընթացները կլինեն թափանցիկ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՖՖ-ն գլխավորում էր ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը, սակայն նոյեմբերի 21-ին՝ Եվրո-2020-ի ընտրական փուլում Իտալիայի հետ խաղում Հայաստանի հավաքականի ջախջախիչ պարտությունից հետո, նա հրաժարական էր տվել: