Արմինֆո. Սեւանա լճի մակարդակը 2018 թվականի համեմատ բարձրացել է 6 սմ-ով (կամ 78 մլն խմ ջուր - խմբ.): Այս մասին դեկտեմբերի 23-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ։
<Սա բավականին բարձր ցուցանիշ է, քանի որ լճի մակարդակի մեկ սանտիմետրով բարձրացումը համապատասխանում է 13 մլն խմ ջրի ծավալին>, - ընդգծեց նա:
Միաժամանակ նախարարը նշել է, որ հաջողություններ են գրանցվել նաև ջրամատակարարման ոլորտում վճարումների հավաքագրման մասով։ Այսպես, ըստ նրա, արդեն հավաքվել է 840 մլն դրամ, իսկ մինչև տարեվերջ այդ ցուցանիշը կհասնի 1 մլրդ դրամի։
<Ես դրական եմ գնահատում գրանցված արդյունքները, քանի որ դա այն ոլորտն է, որտեղ մենք դեռ շատ անելիքներ ունենք>, - նկատել է Պապիկյանը: