Արմինֆո. Հաշվի առնելով ամերիկա-թուրքական հարաբերություններում դեռևս պահպանվող լարվածության ծայրահեղ աստիճանը ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ԱՄՆ գործադիր իշխանության քայլերն ամենևին բացառված չեն։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել <Իմ քայլը> դաշինքից Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Զոլյանը ։
<Այստեղ պետք է հաշվի առնել, որ տարիներ շարունակ պահպանվող միտումների շարունակման դեպքում, երբ վարչակազմը հանդես էր գալիս Կոնգրեսում ցեղասպանությունը դատապարտող ցանկացած բանաձևի դեմ, հանրապետական սենատորները թիվ 150 բանաձևի օգտին հաստատ չէին քվեարկի։ Այսպիսով՝ արդեն այսօր կարելի է արձանագրել ԱՄՆ գործադիր և օրենսդիր իշխանությունների որոշակի համաձայնեցվածությունն այս հարցում>, - ընդգծել է նա ։
Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ թիվ 150 բանաձևը: Նշենք, որ բանաձեւն ընդունվել է չորրորդ փորձից։ Մինչ այդ դեմոկրատների ներկայացուցիչ Ռոբերտ Մենենդեսի նախաձեռնությունը երեք անգամ արգելափակվել էր Հանրապետական կուսակցությունից Սենատի գործընկերների կողմից ։
Գնահատելով թիվ 150 բանաձևը որպես Երևանի և Վաշինգտոնի միջև զարգացող հարաբերություններին լրացուցիչ դրական ազդանշան ՝ խորհրդարանականը չի դիտարկում այդ փաստաթուղթը պոտենցիալ աշխարհաքաղաքական վերադասավորումների համատեքստում։ Նրա կարծիքով, Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ նույնիսկ ամենաբարդ հարաբերությունները չեն ենթադրում, օրինակ, ՆԱՏՕ-ից Թուրքիայի վտարում։ Այս առումով Զոլյանը ամերիկացի սենատորների ընդունած բանաձևը դիտարկում է՝ որպես պատմական արդարության վերականգնում:
Նրա գնահատմամբ ՝ Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ կոնֆլիկտը մեծ հաշվով Հայաստանի հետ կապ գրեթե չունի ։ Իսկ ԱՄՆ - ն ու Թուրքիան շարունակում են դաշնակիցներ մնալ։ Այս առումով, խորհրդարանականի կարծիքով, Երեւանը պետք է շարունակի Անկարայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ուղղված գիծը։ Առաջին հերթին՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը վաղուց դուրս է եկել հայ-թուրքական հարաբերությունների շրջանակներից և վաղուց է հանդիսանում Թուրքիայի թե գլոբալ, թե զուտ ներքին խնդիրը ։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ