Արմինֆո. Երեւանի քաղաքապետարանը 2 մլն դրամ կհատկացնի 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան կառուցելու համար ։ Համապատասխան որոշումը կայացվել է դեկտեմբերի 16-ին Երեւանի ավագանու արտահերթ նիստում ։
Երևանի ավագանին փոփոխություններ է կատարել Երևանի ընթացիկ տարվա բյուջեում։ Արդյունքում, նպատակային հատկացումները կավելացվեն 3 մլն 950 հազար դրամով, որից 2 մլն դրամը նախատեսվում է ուղղել 2008թ.մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշաարձանի կառուցման աշխատանքների իրականացմանը: