Արմինֆո.Ռուսական իշխանությունները շատ վատ են պատկերացնում, թե ինչ է կատարվում Հայաստանում, ինչ ուղղությամբ է շարժվում երկիրը, <Հայ-ռուսական երկխոսություն՝ երկու երկրների սոցիալ-քաղաքական արդի գործընթացում. Հայաստանի և Ռուսաստանի ԶԼՄ-ներ. Անկեղծ զրույց> թեմայով «Լազարևյան ակումբ»–ի 3-րդ նիստում ասել է քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը:
<Նման իրավիճակի ինդիկատորներից մեկը Հայաստանի բացակայությունն է ռուսական լրատվամիջոցներում։ Իմ կարծիքով, Ռուսաստանի ռազմավարական դաշնակից, ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի գծով դաշնակից Հայաստանը ռուսական տեղեկատվական տարածքում ներկայացված է Բուրկինա Ֆասոյի մակարդակով։ Մինչդեռ, ավելի վաղ այս ամենի հետ կապված իրավիճակն այնքան էլ այդպես չէր>, - նշել է նա ։
Ռուս քաղաքագետի դիտարկումների համաձայն՝ ռուսական տեղեկատվական դաշտում Հայաստանի նման անբավարար ներկայացվածությունը պայմանավորված է Հայաստանի գործընկերների նկատմամբ ՌԴ իշխանությունների խիստ զգուշավոր վերաբերմունքով: Նրա գնահատմամբ ՝ Մոսկվայում ոչ միայն չեն հասկանում, թե ինչ է տեղի ունենում Երևանում, չեն էլ ձգտում այդ թեմաների լուսաբանումը տեսնել ռուսական հեռուստատեսության վերլուծական-տեղեկատվական ծրագրերում ։
<Ռուսական հեռուստատեսությունում ոչ մի կերպ չեն հիշել Հայաստանում հեղափոխության տարեդարձը։ Ընդ որում, անձամբ ես այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում անցյալ տարվա գարնանը, հեղափոխություն չեմ համարում ։ Սա առանձին խոսակցության թեմա է։ Ես առաջարկել եմ Մոսկվայում համապատասխան ատյաններին Հայաստանում իշխանափոխության տարեդարձի վերաբերյալ հաղորդում անել , բայց իմ առաջարկներն այդպես էլ հավանության չեն արժանացել ։ Այդ պատճառով Հայաստան կատարած իմ վերջին այցից երկու տարի անց այսօր այստեղ եմ ՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում այստեղ>, - ամփոփել է Միհրանյանը
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ