Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի բնակչությունը երբեք կազմված չի եղել <երկու համայնքներից>, հայերը Լեռնային Ղարաբաղում միշտ բացարձակ մեծամասնություն էին կազմում ։ Այս մասին դեկտեմբերի 13-ին Երեւանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աննա Նաղդալյանը ՝ պատասխանելով ՝ բանակցություններին, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի մասնակցության մասին վերջին շրջանում հաճախակի դարձած տարբեր հայտարարություններին:
Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ ինչպես Բուդապեշտի գագաթաժողովի փաստաթղթի եզրափակիչ մասում, այնպես էլ զինադադարի մասին համաձայնագրում խոսվում է երեք կողմերի մասին: Ընդ որում, նա արձանագրել է, որ պատվիրակությունների կազմը կողմերն արդեն իրենք են որոշում։ <Լեռնային Ղարաբաղը երբեք կազմված չի եղել երկու համայնքներից։ Նույնիսկ խորհրդային տարիներին դա հայկական ինքնավարություն էր. չնայած Ադրբեջանի օգտին ժողովրդագրական պատկերը փոխելու ադրբեջանական իշխանությունների փորձերին՝ հայերը Լեռնային Ղարաբաղում միշտ բացարձակ մեծամասնություն էին կազմում ։ Այդ պատճառով էլ համայնքների մասին խոսակցություններն արհեստական են։ Նպատակն է՝ փորձել ազդել բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության վրա>, - հայտարարել Է Աննա Նաղդալյանը ։