Արմինֆո. ՀՀ քաղաքացիների գաղտնալսումը Ոստիկանության կողմից կօգտագործվի ներքին քաղաքականությունում և քաղաքական նպատակներով։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել <Հայաստանի Հելսինկյան կոմիտեի> նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
<Այն դեպքում, եթե ոստիկանների կողմից քաղաքացիների հեռախոսազրույցների ինքնուրույն գաղտնալսման իրավունք նախատեսող օրինագիծը, այնուամենայնիվ, ընդունվի, դա սպառնում է բոլորիս նկատմամբ պետության տոտալ վերահսկողությամբ: Այս առոմով ես այդ որոշումը դիտարկում եմ որպես ներթափանցում Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու անձնական տարածք ՝ նրա գրեթե բոլոր քայլերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով>, - ընդգծել է նա ։
Դեկտեմբերի 11-ին Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց <Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին> օրենքում կատարված փոփոխությունները: Օրինագիծը նախատեսում է ոստիկանության կողմից կասկածյալների հեռախոսազրույցների ինքնուրույն գաղտնալսման հնարավորություն։ Նշենք, որ մինչ օրենքի ընդունումը ոստիկանները համապատասխան տեղեկատվություն ստանալու նպատակով դիմում են ԱԱԾ:
Ըստ իրավապաշտպանի ՝ տվյալ օրինագծի ընդունման դեպքում իշխանությունների համար անցանկալի ցանկացած քաղաքացի ստիպված կլինի ընդհանրապես հրաժարվել հեռախոսազրույցներից ՝ անձնական տարածքին միջամտություն թույլ չտալու նպատակով։ Նման հեռանկարը, նրա գնահատմամբ, ոչ այլ ինչ է, քան Հայաստանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության կոպտագույն խախտում ։
<Հատկապես ինձ անհանգստացնում է նման հնարավորությունների գործնական կիրառումը մեր՝ դեռեւս ժողովրդավարական-իրավական պետությունից շատ հեռու երկրում։ Հանցագործությունների բացահայտման և ընդհանուր առմամբ մեր ոստիկանների աշխատանքի արդյունավետությունը, անհրաժեշտ է և հնարավոր է ապահովել քաղաքակիրթ երկրներում ընդունված համապատասխան հմտությունների ուսուցմամբ, այլ ոչ թե՝ ոստիկանությանն իրավունք տալով գաղտնալսել ում ասես, երբ ցանկանաս>, - ամփոփել է իրավապաշտպանը ։