Արմինֆո. Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում պաշտոնապես գրանցել է <Հայրենիք> զարգացման հիմնադրամը:
Հիմնադրամի կանոնադրության համաձայն ՝ <Հայրենիքի> նպատակն է աջակցել ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ծրագրերին: Հոգաբարձուների խորհրդի անդամներն են՝ Արթուր Վանեցյանը, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան
Ոսկանյանը և ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը։
Վանեցյանի հրաժարականի մասին սեպտեմբերի 16-ին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դրանից հետո հրաժարականի մասին հայտարարել է ինքը ՝ Վանեցյանը ՝ իր հայտարարության մեջ նշելով, որ <որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում>: