Արմինֆո. Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի պետական էրմիտաժի տնօրեն, ակադեմիկոս Միխայիլ Պիոտրովսկուն՝ ծննդյան 75-ամյակի առթիվ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի աշխատակազմից, Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել ակադեմիկոսի ներդրումը՝ արևելագիտության, թանգարանային գործի, մանկավարժության ու հասարակական ոլորտներում:
«Հայաստանում իրավամբ հպարտ են նրանով, որ ականավոր գիտնականներ՝ Հռիփսիմե Ջանփոլադյանի և Բորիս Պիոտրովսկու որդին, որը ծնվել է Երևանում, դարձել է հայտնի գիտնական, փայլուն մասնագետ և ղեկավարում է առաջատար թանգարաններից և աշխարհի մեծագույն ու հայտնի գեղարվեստական հավաքածուներից մեկը: Երախտապարտ ենք՝ հայ ժողովրդի պատմական, մշակութային, հոգևոր և գեղարվեստական ժառանգության պահպանման և հանրայնացման գործում Ձեր ցուցաբերած ուշադրության համար», - մասնավորապես նշվում է նախագահի ուղերձում: