Arminfo.info





 Երկուշաբթի, 9 Դեկտեմբերի 2019 16:57
Ալինա Հովհաննիսյան

Հայ ընթերցողին է ներկայացվել Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը

Հայ ընթերցողին է ներկայացվել Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը

Արմինֆո.Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերության աջակցությամբ Newmag ընկերությունը թարգմանել և հրատարակել է Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը:

2009-ին Ֆրանսիայում հրատարակված այս գրքում Շառլ Ազնավուրն անկեղծորեն խոսում է իր ընտանիքի անցյալի ու իր կարիերայի դժվարությունների մասին։ Ազնավուրը պատմում է, թե ինչպես եկան հաջողությունն ու փառքը: «Մեղմ շշուկով» գիրքը կյանքի դասերի և ճակատագրի հեգնանքի մասին է:

«Հարյուր տոկոսով ֆրանսիացի և հարյուր տոկոսով հայ Շառլ Ազնավուրը անգնահատելի ներդրում ունի ինչպես հայ-ֆրանսիական հարաբերություններում, այնպես էլ Հայաստանի սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքի տարբեր ոլորտներում: Ազնավուրի օգնությունը հնարավոր չէ թերագնահատել հատկապես 1988-ի դեկտեմբերյան ավերիչ երկրաշարժի օրերին: Ամունդի-ԱԿԲԱ-ն հայ-ֆրանսիական մշակույթի կրող է և մենք չէինք կարող անմասն մնալ այս նախաձեռնությունից: Մենք մեծ ուրախությամբ և ոգևորությամբ որոշեցինք աջակցել այս գրքի հրատարակմանը: «Մեղմ շշուկով» գիրքը հայալեզու ընթերցողին հնարավորություն կտա նորովի ծանոթանալ Շառլ Ազնավուրի կյանքի առանձին դրվագներին»,-իր խոսքում նշել է Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Հրայր Ասլանյանը:

«Newmag-ը պատրաստվում է մինչև 2024 թվականը՝ Ազնավուրի 100-ամյակ,  հայերեն թարգմանել Ազնավուրի բոլոր գրքերը: Ազնավուրը մեր կողքին էր մեզ համար ամենացավոտ պահին (Սպիտակի երկրաշարժ), նա մեր կողքին էր, երբ մենք ամենից շատ էինք զգում նրա կարիքը: Նա հայտնվեց, երբ ոչ ոք չէր սպասում, օգնեց, երբ ոչ ոք չէր խնդրում և մնաց, երբ շատերը հեռացան: Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ամունդի-ԱԿԲԱ ընկերությանը՝ այս գիրքը իրականություն դարձնելու համար։ Այդ ճանապարհին համատեղ և հաճելի աշխատանքի համար։ Հավատացեք, որ սա ուղղակի հովանավորություն չէ։ Սա Ազնավուրյան ժառանգությունը հավերժացնելու համատեղ գործ է»,- նշել է Newmag հրատարակչական ծրագրի ղեկավար Արտակ Ալեքսանյանը:

Խորհրդանշական օրը՝ դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած շնորհանդեսին մասնակցեցին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը, մեծ շանսոնիեի որդին՝ Նիկոլ Ազնավուրը և նրա կինը։

Իր խոսքում դեսպան Լաքոթը շնորհակալություն հայտնեց Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերությանը. «Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ընկերությանը հայ-ֆրանսիական բարեկամությունը կամրջող այս նախանձեռնությանն աջակցելու համար»։

«Մեղմ շշուկով» գիրքը հայ ընթերցողը կարող է ձեռք բերել բոլոր գրախանութներից:

 

Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերությունը հիմնել են Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական Ամունդին և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Ամուլսարի իրադարձություններից հետո Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդես է եկել հայտարարությամբԱմուլսարի իրադարձություններից հետո Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդես է եկել հայտարարությամբ
Հայացք Մոսկվայից․ Ռուսաստանում շատերն անկեղծորեն հավատում են, որ Հայաստանը կառավարվում է ոչ թե Փաշինյանի, այլ Ջորջ՝ Սորոսի աշխատասենյակիցՀայացք Մոսկվայից․ Ռուսաստանում շատերն անկեղծորեն հավատում են, որ Հայաստանը կառավարվում է ոչ թե Փաշինյանի, այլ Ջորջ՝ Սորոսի աշխատասենյակից
Արարատում վթարի հետեւանքով մահացել է ԱրմԻնֆո-ի լրագրողի մայրըԱրարատում վթարի հետեւանքով մահացել է ԱրմԻնֆո-ի լրագրողի մայրը
Էդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրովԷդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրով
Դիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմովԴիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմով
Հայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիսՀայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիս
Սերգեյ Լավրովն ու Արա Աբրահամյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակըՍերգեյ Լավրովն ու Արա Աբրահամյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Փորձագետ. Ալիեւներին ձեռնտու չէ մեծ պատերազմը ԿովկասումՓորձագետ. Ալիեւներին ձեռնտու չէ մեծ պատերազմը Կովկասում
Արծրուն Հովհաննիսյան. Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ՝ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օրԱրծրուն Հովհաննիսյան. Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ՝ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր
Ռոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն էՌոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն է
Հայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր ենՀայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր են
Արցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրաԱրցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրա
«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Փնտրել ըստ օրերի