Ուրբաթ, 6 Դեկտեմբերի 2019 20:04
Ասյա Բալայան

Իսկանդարյան. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը զրոյական հեռանկար ունի տարբեր փոխզիջումների առաջ քաշման պատճառով

Իսկանդարյան. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը զրոյական հեռանկար ունի տարբեր փոխզիջումների առաջ քաշման պատճառով

Արմինֆո. Լայնածավալ պատերազմի վտանգը կարճաժամկետ և միջնաժամկետ շրջանում բացառվում է, քանի որ դրա համար ռեսուրսային բազա չկա։  Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիիս կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

 

Նա հիշեցրել է, որ Մեծ Կովկասը աշխարհում երկրորդ տարածաշրջանն է սովորական սպառազինությունների քանակով, հետևաբար, լայնածավալ պատերազմի վերսկսում ոչ ոք թույլ չի տա: Սակայն, փորձագետը չի բացառում հակամարտության գոտում լարվածության աճը զորքերի շփման գծում:

 

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, մասնավորապես, որտեղ ասվում է, որ ստատուս քվոն անընդունելի է, և ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել, Իսկանդարյանը նշել է, որ ստատուս քվոն ընկալվում է միայն որպես սահմանների կոնֆիգուրացիա, սակայն, այն նաև, առնվազն, տարեկան մի քանի տասնյակ երիտասարդ կյանքերի կորուստ է հայկական կողմից, նույնը տեղի է ունենում նաև Ադրբեջանում։

 

Իսկանդարյանը նշել է, որ այս համատեքստում ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը ընդունելի է, և միևնույն ժամանակ, ցինիկ է թվում, այն տեսանկյունից, երբ ասում են, որ կորուստներ տեղի են ունենում բազմաթիվ հակամարտությունների դեպքում, բայց, ելնելով մարդասիրական նկատառումներից, զոհերն անթույլատրելի են:

 

Քաղաքագետի համոզմամբ, կողմերը պատրաստ չեն փոխզիջման, Հայաստանն ու Ադրբեջանը փոխզիջում են անվանում տարբեր բաներ։ "Ադրբեջանը փոխզիջումային լուծում է համարում վերադարձը մինչև 1988 թվականը եղած իրավիճակին,  ինչը, փաստորեն, դառնում է անհնարին և անընդունելի քննարկման համար։  Հայաստանը փոխզիջում է անվանում այն, որ ամեն ինչ կմնա ինչպես կա,և, դրան գումարած, Արցախի ճանաչումը, ինչը պատրաստ չեն քննարկել ադրբեջանցիները", - ասել է նա։

 

Փորձագետի կարծիքով, այդ դեպքում պետք է շարունակել անել այն, ինչ արվում է. աշխատել շփման գծում բռնության աստիճանի նվազեցման ուղղությամբ, դրա վրա աշխատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ տեսանելի և անտեսանելի ձևով, ասել է նա։   "Բռնության նվազեցմանն ուղղված հնարավորություններն այնքան զրոյական չեն, որքան հակամարտությունը կարգավորելու փորձը, այդ մասին խոսում են եւ Մնացականյանը, եւ համանախագահները, եւ, նույնիսկ, երբեմն խոսում են Ադրբեջանում", - ընդգծել է Իսկանդարյանը: Քաղաքագետը հիշեցրել է, որ կարգավորման վերջին փորձն արվել է 2011-ին Կազանում, իսկ դրանից հետո տեղի ունեցածը "հակամարտության մենեջմենթ" է, միաժամանակ արձանագրելով, որ բռնության մակարդակը 2016-ից սկսած նվազում է և այժմ գտնվում է 2011-2012 թթ. մակարդակում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Ռոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն էՌոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն է
Հայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր ենՀայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր են
Արցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրաԱրցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրա
«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Վերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էրՎերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էր
Կանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերիԿանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերի
ԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համարԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար
Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համարԳամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիրԵրեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիր
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
Փնտրել ըստ օրերի