Արմինֆո.Ախթալայի և Մեծ Այրումի պոչամբարները կարող են վտանգ ներկայացնել էկոհամակարգերի և տեղի բնակիչների համար: Այս մասին դեկտեմբերի 6-ին Երեւանում հայտարարել է Չեխական <Արնիկա> քիմիական անվտանգության հարցերով զբաղվող կազմակերպություն գործադիր տնօրեն Յինդրժիխ Պետրլիխը ։
ՀՀ Լոռու մարզում Չեխիայի ԱԳՆ աջակցությամբ իրականացվող թունավոր նյութերի և թափոնների ծրագրի շրջանակներում հայտնաբերվել են փորձագետների անհանգստացնող գործոններ: Ավելի վաղ արձանագրվել էին պոչերի արտահոսքի դեպքեր (հանքարդյունաբերական գործունեության թափոններ), ինչը կարող է հողի, ջրի աղտոտման, ինչպես նաեւ բուսականության մեջ ծանր մետաղների կուտակման պատճառ դառնալ:
Հետազոտությունը հաստատել է Մեծ Այրումում պոչամբարի անբավարար ֆունկցիոնալությունը: Ճոճկան գյուղում վերցված հողի փորձանմուշում հայտնաբերվել է մկնդեղի եւ պղնձի բարձր պարունակություն։ <Սա հաստատում է 2018 թվականի մեր հետազոտությունների արդյունքները պոչամբարի շրջակայքում, որտեղ նույնպես հայտնաբերվել են պղնձի եւ մկնդեղի բարձր կոնցենտրացիաներ>, - նշել է Յինդրժիխ Պետրլիխը: Բացի այդ, փորձագետների գնահատմամբ, անհրաժեշտ է ստուգել պոչամբարի պատվարի հիմքի ամրությունն ու կայունությունը:
Ներկայումս Լոռու մարզի Ախթալա համայնքում է գտնվում երեք պոչամբար, որոնցից մեկը գործող պոչամբարն է ։ Նշվում է, որ այն գտնվում է որոշ համայնքների անմիջական հարեւանությամբ, ինչն անհանգստություն է առաջացնում տեղի բնակիչների մոտ: Տեղի են ունեցել պոչերի (հանքարդյունաբերական գործունեության թափոնների) արտահոսքի դեպքեր, ինչի արդյունքում դրանք լցվել են Դեբետ գետը։ Ավելի վաղ տարածաշրջանում հետազոտություններ են անցկացվել շրջակա միջավայրում ծանր մետաղների պարունակության վերաբերյալ, որոնց արդյունքում հայտնաբերվել են մկնդեղի, կապարի եւ պղնձի բարձր ցուցանիշներ: Հայաստանի Լոռու մարզում թունավոր նյութերի եւ թափոնների նախագիծն իրականացվել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Transition ծրագրի աջակցությամբ: Նախագծի իրականացմանը աջակցել են <ԷկոԼուր> և CCMS (Centre for Community Mobilisation and Support) ՀԿ-ները: