Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում կահացած հանդիպմանը լայն քննարկումներ են անցկացրել։
Հանդիպումը տևել է ավելի քան երեք ժամ։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին տեղեկատվություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են հակամարտության կարգավորման ընթացիկ իրավիճակը և դրա հետագա լուծման ուղիները:
Նախարարները պայմանավորվել են շարունակել բանակցությունները և հաջորդ տարվա սկզբին անցկացնել հերթական հանդիպումը։
Հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Էնդրյու Շոֆերը, Ստեֆան Վիսկոնտին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: