Արմինֆո. Հայաստանը, ընդ որում՝ առաջին տարին չէ, որ զբաղված է ներքին խնդիրներով և շատ քիչ է նայում մնացած աշխարհին։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել իսրայելցի հասարակական գործիչ, քաղաքագետ Ավիգդոր Էսկինը։
<Ցավոք, Հայաստանը՝ որպես պետություն, չունի արտաքին քաղաքականության վերաբերյալ հստակ դիրքորոշում, աշխարհաքաղաքական կոորդինատների համակարգում սեփական տեղի տեսլական։ Բայց ես հույս ունեմ, որ նոր կառավարության օրոք իրավիճակը կփոխվի, ինչն առաջին հերթին կհամապատասխանի հենց Հայաստանի շահերին։ Ինձ թվում է, որ ձեր կառավարությունն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ ամենը գիտակցում են>, - նշել է նա։
Հայաստանը, Էսկինի գնահատմամբ, պետք է շահագրգռված լինի Իսրայելի հետ լավ հարաբերությունների հաստատմամբ։ Օրինակ՝ ուսումնասիրելու համար հայրենադարձության հրեական փորձը: Ըստ քաղաքագետի ՝ Իսրայելի գոյության 70 տարիների ընթացքում հրեա բնակչությունն ավելացել է 12 անգամ։ Եվ դա արվել է՝ շնորհիվ հրեական պետության նպատակաուղղված քաղաքականության։ Մինչդեռ Հայաստանի և Վրաստանի բնակչությունն անկախության տարիներին միայն նվազել է, ընդ որում ՝ բավականին շոշափելի։
Նրա գնահատմամբ ՝ Հայաստանի բարձր գիտական, մտավոր ներուժը մնում է չպահանջված և չիրացված վերջին 25 տարիների ընթացքում։ Մինչդեռ, ոչ մեծ Իսրայելը այսօր երկրորդ տեղում է աշխարհում hi-tech տեխնոլոգիաների զարգացմամբ: Այս լույսի ներքո Էսկինը կարծում է, որ Հայաստանի համար այդ ոլորտներում Իսրայելի հետ համագործակցությունը պետք է առաջնահերթություն լինի։ Գյուղատնտեսությունը, պաշտպանությունը, ռազմարդյունաբերական համալիրը նույնպես երկու երկրների միջև համագործակցության զարգացման գերակա ոլորտներն են։
Ըստ քաղաքագետի ՝ Իսրայելը, ինչպես և ողջ աշխարհը, պետք է մեծ հետաքրքրությամբ նայեն Հայաստանին՝ առաջին հերթին նկատի ունենալով Հայաստանի ակնհայտ աշխարհաքաղաքական նշանակությունը, որը պայմանավորված է տարածաշրջանի գրեթե բոլոր երկրների նկատմամբ էրդողանյան Թուրքիայի անզուսպ ագրեսիայով։ Մինչդեռ, նրա գնահատմամբ, հենց Հայաստանն է՝ Վրաստանի հետ միասին, բնական խոչընդոտ հանդիսանում Թուրքիայից Ադրբեջան և այնուհետև Արևելք պանթուրքիստական գաղափարախոսության տարածման ճանապարհին:
<Հետևաբար՝ ուժեղ, բարգավաճ Հայաստանը կարեւոր է ոչ միայն հայերի, եթե կուզեք՝հայության, այլ նաև ողջ ընդարձակ տարածաշրջանի համար, որում այն գտնվում է։ Եվ Թուրքիայի ագրեսիվությունից տառապող Իսրայելը, անկասկած, նույնպես շահագրգռված է Հայաստանի հնարավորությունների և, համապատասխանաբար, միջազգային նշանակության ու ազդեցության մեծացմամբ>, - ընդգծել է Էսկինը ։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ