Արմինֆո. Արցախի հասարակությունն արդեն սովորական դարձած՝ հին չարիքի և իր երեխաների համար այլ՝ լավագույն ապագայի երկընտրանքի առաջ է։ Այս ընտրությունն էլ մենք պետք է անենք 2020 թ.-ի նախագահական ընտրություններում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ազգային անվտանգության խնդիրների արցախցի փորձագետ Հրաչյա Արզումանյանը՝ մեկնաբանելով Արցախի նախագահի թեկնածուների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 3-ին կայացած հանդիպումները:
<Առաջին տարբերակը կիկին հին իշխանությանը, տվյալ դեպքում ՝ Արայիկ Հարությունյանին կամ Աշոտ Ղուլյանին մանդատը տալն է, վերստին որևէ փոփոխության բացակայության հետ համակերպվելը, արդեն սովորական դարձած չարիքը ընտրելը ՝ մոռանալով նույնիսկ ապրիլյան պատերազմի հետևանքների մասին։ Երկրորդ տարբերակը՝ անտեսելով հին իշխանության ագրեսիվ ընտրարշավը, հիշել, որ մենք մեր երկրի քաղաքացիներն ենք ու մեր ճակատագրի տերը, և ամեն ինչ անել սեփական երեխաներին այլ ապագա ապահովելու համար>, - ընդգծել է նա ։
Ըստ վերլուծաբանի կանխատեսումների՝ հենց երկրորդ տարբերակը, տվյալ դեպքում՝ Մասիս Մայիլյանը, հնարավորություն է տալիս արցախցիներին խափանել հին իշխանության բոլոր հաշվարկները, համաձայն որոնց՝ արդեն բաշխված են ապագա պաշտոնները, նույնիսկ որոշված նրանց անունները, ովքեր արդյունքում կլքեն Արցախը։
Սակայն, Արզումանյանի խոսքով, ցավոք, այսօր կարելի է վստահաբար խոսել Արցախի բացառապես <մտածող> քաղաքացիների կողմից Մայիլյանին աջակցության մասին։ Ամեն դեպքում, նա համոզված է, որ այսօր կա թե երկընտրանք, թե Երևանում իշխանության և ողջ հայ ժողովրդի աջակցությունը, ինչն արդեն հնարավորություն է ստեղծում Արցախում <ապագայի ուժերի> հաղթանակի համար։
Ըստ վերլուծաբանի ՝ իրավիճակն ընդհանուր առմամբ բավականին պարզ է ։ Արցախցիներն ընտրություն են անելու Արցախի ամենահարուստ մարդկանցից մեկի ՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի, իշխանության պահեստային թեկնածու, խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանի և արտգործնախարար Մասիս Մայիլյանի միջև, ով վայելում է մտավորականության և այլ՝ մտածող, Հարությունյանի կողմից չգնված մարդկանց աջակցությունը: Բոլոր մնացած թեկնածուները, նրա գնահատմամբ, որևէ շանս չունեն, սակայն հետապնդում են սեփական քաղաքական առաջխաղացման և այլ նպատակներ: