Արմինֆո.Ռազմատեխնիկական համագործակցությունը ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության կարևոր ոլորտներից մեկն է: Այս մասին դեկտեմբերի 3-ին Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՌԴ-ն և ՀԱՊԿ երկրները պետք է դադարեցնեն Ադրբեջանին սպառազինության վաճառքը։
<Մենք այդ համագործակցությունը զարգացնում ենք միանգամայն թափանցիկ՝ միջազգային իրավունքի նորմերին, Ադրբեջանի և Ռուսաստանի օրենսդրության նորմերին լիովին համապատասխան, և լիարժեք հաշվի առնելով այն հավասարակշռությունը, որն այս տարածաշրջանում ստեղծվել է, և որը կարեւոր է, որպեսզի այստեղ պահպանվի կայունությունը>, - ընդգծել Է Լավրովը:
Մամեդյարովն իր հերթին հավելել է, որ ռազմատեխնիկական համագործակցությունը միշտ էլ ռուս-ադրբեջանական երկխոսության օրակարգում է: <Այն կշարունակվի: Կան որոշակի հետաքրքիր մտահղացումներ այս ոլորտում, և հենց որ համաձայնագրերը ստորագրվեն, դրանց մասին կտեղեկացվի ԶԼՄ-ներին>, - եզրափակել է Մամեդյարովը։