Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման հարցում դեռ շատ անելիքներ կան։ Այս մասին դեկտեմբերի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ հայտարարել Է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ով երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Բաքվում:
<Մենք շահագրգռված ենք, որ վստահության ամրապնդման միջոցների, մարդասիրական շփումների հաստատման մասին պայմանավորվածությունները, այդ թվում և ԶԼՄ-ների գծով, որոնք ձեռք են բերվել Վիեննայում կայացած գագաթնաժողովում և վերահաստատվել են Մոսկվայում նախարարական հանդիպման ժամանակ, կյանքի կոչվեն: Դրանք աստիճանաբար իրականանում են, և հուսով եմ, որ այս շաբաթ կայանալիք հանդիպումը Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների միջև թույլ կտա կոնսոլիդացնել այդ գործընթացները>,- ասել է Լավրովը:
Ընդ որում, նա հավելել է, որ լիովին աջակցում է Ալիևի այն թեզին, որ կարգավորման հասնելու համար պետք է խուսափել հռետորաբանությունից, որը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությունում և Հելսինկյան Եզրափակիչ ակտում ամրագրված սկզբունքներին: