Արմինֆո. Գագիկ Ջհանգիրյանը դատարանում վիճարկում է իրեն գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու, ինչպես նաեւ արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի աստիճանից զրկելու մասին Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2008 թվականի հրամանագրերը: Համապատասխան հայցը ներկայացվել է Վարչական դատարան։
Հիշեցնենք, որ 2008 թվականին Գագիկ Ջհանգիրյանը միացել էր Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած բողոքի շարժմանը։ Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով նա ազատվել էր գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից եւ հետագայում դատապարտվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու փաստով: Ջհանգիրյանին դատապարտել էին երեք տարվա ազատազրկման, սակայն նա համաներմամբ ազատ էր արձակվել՝ 1 տարի 4 ամիս ազատազրկումցի հետո։
Այս տարվա սեպտեմբերի 18-ին Հայաստանի Վճռաբեկ դատարանը բեկանեց Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ 2009 թվին կայացված դատավճիռը։ Քրեական գործի վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով։