Արմինֆո. <Բջնի> հանքային ջրի գործարանը պետք է վերադարձվի օրինական սեփականատիրոջը։ Այսպիսի կարծիք է հայտնել գործարար Խաչատուր Սուքիասյանը, ում ընտանիքին նախկինում պատկանում էր ձեռնարկությունը ։
Գործարարի խոսքով ՝ արդեն ավելի քան մեկ տարի է ՝ ձեռնարկության շուրջ <որոշակի գործընթաց> է ընթանում. գործարանի աշխատակիցներին հարցաքննության են կանչում։ <Գործարանը ապօրինաբար զավթվել է ՝ կեղծ փաստաթղթերի հիման վրա>, - հայտարարել է նա:
Ընդ որում, ինչպես կարծում է գործարարը, վերադարձի գործընթացը պետք է լինի բացարձակապես իրավական, այլապես նոր իշխանությունը նմանվելու է հինին։
Հիշեցնենք, որ 2007 թվականին Սուքիասյանների ընտանիքին պատկանող <Սիլ> կոնցեռնում իրականացված ստուգումների արդյունքում <Բջնի> հանքային ջրերի գործարանի նկատմամբ սահմանվել էր 5,2 մլրդ դրամի տուգանք: Այն բանից հետո, երբ ընկերությունը հրաժարվել է վճարել տուգանքները, ընկերության նկատմամբ սկսվել է սնանկության գործընթացը, և <Բջնի> գործարանը աճուրդով վաճառվել է գործարար, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին։ Ինչպես այն ժամանակ հայտարարում էին <Սիլ> կոնցեռնի ներկայացուցիչները, ապօրինի ստուգումները սկսվել էին 2007 թվականի սեպտեմբերի 21-ից հետո, երբ Սուքիասյան եղբայրները իրենց աջակցությունն էին հայտնել Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:
2009թ. հուլիսի 24-ին «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերութունը և Սուքիասյան ընտանիքը դիմել էին Մարդու իրավունքների Եվրոպական դատարան` ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Դիմողները խնդրել են որպես արդար փոխհատուցում Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցնել տրամադրել մոտ 220 միլիոն եվրոյին համարժեք ՀՀ դրամ: