Արմինֆո. ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ ՝ Պյատիգորսկի գարեջրի գործարանում պայթյունի հետեւանքով երկու հայերի զոհվելու վերաբերյալ:
<Հայտնում ենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը կապ է հաստատել ՌԴ համապատասխան մարմինների հետ՝ կապված այսօր Պյատիգորսկի մասնավոր գարեջրային ընկերության տարածքում տեղի ունեցած պատահարի հետ:
Ըստ դեսպանությանը փոխանցված տեղեկությունների՝ տեղի ունեցածի հետևանքով զոհվել են հայազգի Ա․Մ․Կարապետյանը (ծնված` 1970թ․-ին) և Տ․Պ․Տարպոսյանը (ծնված՝ 1959թ․-ին)։ Այլ մանրամասներ ճշտվում են>,- նշվում է դեսպանատան հաղորդագրությունում: ԶԼՄ-ների տեղությունների համաձայն՝ զոհվածներից մեկը ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանն է: