Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2019 15:46
Ասյա Բալայան

Կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի

Կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի

Արմինֆո.Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանին: Սիմոնյանը մինչ այս զբաղեցնում էր այգու փոխտնօրենի պաշտոնը:

 

Փոխքաղաքապետը հիշեցրել է, որ Ռուբեն Խաչատրյանը պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել քաղաքապետին դեռևս շաբաթներ առաջ: «Եվս մեկ անգամ պետք է շնորհակալություն հայտնել արդեն նախկին տնօրեն պարոն Խաչատրյանին՝ այս տարիների ընթացքում կատարած մեծածավալ աշխատանքի համար, որից անմասն չեն եղել աշխատակիցները: Ուզում եմ նշել նաև, որ նա իր մասնագիտական փորձով կշարունակի աջակցել այգուն: Մենք կարևորում ենք, որ այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն այս աշխատակազմից է և որոշակի առումով տեղյակ է այգու խնդիրներին: Նաև վստահ ենք, որ մասնագետները կաջակցեն, որպեսզի անցումային այս շրջանում նոր խնդիրներ չլինեն»,-նշել է Տիգրան Վիրաբյանը՝ վստահեցնելով, որ Կենդանաբանական այգին շարունակելու է շարժվել նույն ճանապարհով:

 

Միաժամանակ փոխքաղաքապետն ընդգծել է, որ այգին այսօր ունի մի շարք առաջնային խնդիրներ, որոնք հաջորդ տարի արդեն պետք է լուծված լինեն: Մասնավորապես, խոսքը տարածքի ցանկապատման և այգու անվտանգության ապահովման մասին է: Քաղաքապետարանի օրակարգում է նաև այգու աշխատակիցների առողջապահական ապահովագրության հարցը:

 

«Փոփոխությունները ժամանակի հրամայականն են, սակայն դա չի նշանակում, որ կտրուկ փոփոխություններ են սպասվում աշխատակիցների շրջանում: Այստեղ չեն կարող լինել միայն մարդիկ, որոնք զբաղվում են կենդանիների առք ու վաճառքով կամ ունեն այլ հետաքրքրություններ»,-ընդգծել է Տիգրան Վիրաբյանը:

 

Այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ կառավարման ոլորտում իր փորձը կներդնի այգու զարգացման գործում:

 

Հանդիպումից հետո Տիգրան Վիրաբյանն աշխատակազմի ղեկավար կազմի հետ անցկացրել է առանձին խորհրդակցություն: Տեղեկացվել է, որ ձևավորվել է նեղ-մասնագիտական աշխատանքային խումբ, որը կաջակցի այգու աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպմանը: Նշվել է նաև, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան է հրավիրվել կենդանաբույժ Իման Մեմարիանը, ով առաջիկայում՝ փաստաթղթային կարգավորումներից և ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո կզբաղեցնի փոխտնօրենի պաշտոնը: Նա, մինչև այս, երկար տարիներ ղեկավարել է Թեհրանի Կենդանաբանական այգին: Համագործակցելով կենդանաբանական միջազգային մի շարք կառույցների հետ՝ Մեմարիանն ունի աշխատանքային մեծ փորձ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համարԳամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելուՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելու
Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելՀայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնել
Տավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբՏավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբ
<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով
Արցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստինԱրցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին
Ավիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրաԱվիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրա
Ապրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքըԱպրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը
ՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբ
Լավրով․ Այժմ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ էԼավրով․ Այժմ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ է
Վարչապետը ներկայացրել է COVID-19-ին առնչվող  հակաճգնաժամային ծրագրերի իրականացման արդյունքներըՎարչապետը ներկայացրել է COVID-19-ին առնչվող  հակաճգնաժամային ծրագրերի իրականացման արդյունքները
Փնտրել ըստ օրերի