Արմինֆո.Սիրիայի ճգնաժամը մոտ է կարգավորմանը, ԱրմԻնֆո-ի հետ զրույցում այդպիսի տեսակետ է հայտնել ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
Նրա համոզմամբ ՝ այսօրվա դրությամբ Սիրիայի հարցով հիմնական աշխարհաքաղաքական խաղացողները հասել են համաձայնության։ <Սիրիայի լեգիտիմ իշխանությունները շատ լավ են ընկալում այդ պայմանավորվածությունները, և ՍԱՀ-ն դանդաղ, բայց հաստատուն քայլերով շարժվում է դեպի ճգնաժամի կարգավորումը, որում գտնվել է արդեն երկար տարիներ>, - նշել է արևելագետը:
Միևնույն ժամանակ, նա արձանագրել է, որ բոլորովին այլ իրավիճակ է Լիբանանում, որտեղ ոչ մի կերպ չեն կարողանում հանդարտվել սոցիալական ելույթները ։ <Կարծում եմ՝ մենք ապրում ենք արաբական աշխարհի արդիականացման հերթական շրջանը ։ Մասնավորապես, մենք ականատես ենք այդ գործընթացին Լիբանանում>, - ասել է Սաֆրաստյանը ՝ համոզմունք հայտնելով, որ հուզումների ելքը Լիբանանում կախված կլինի իշխանությունների գործողություններից ։ Նրա խոսքով, եթե գործող իշխանությունը կարողանա լուծումներ գտնել այն խնդիրների համար, որոնց այսօր բախվել է երկիրը, ապա հուզումներն անկում կապրեն՝ առանց բացասական հետեւանքների:
Հարցին, թե այս դեպքում ինչպես պետք է վարի Հայաստանը՝ հաշվի առնելով Լիբանանում բավական ակտիվ և մեծաթիվ հայ համայնքի առկայությունը, Սաֆրաստյանը համոզմունք է հայտնել, որ պաշտոնական Երևանն այս իրավիճակում պետք է միայն ուշադիր հետևի այդ երկրում տեղի ունեցող զարգացումներին: <Չեմ կարծում, որ ինչ-որ վտանգ կա Լիբանանի հայ համայնքի համար, քանի որ երկրում գործընթացներն ընթանում են սոցիալական մակարդակի վրա և չունեն էթնիկ կամ կրոնական ենթատեքստ>, - եզրափակել է արեւելագետը: