Արմինֆո. ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հայտնել է Հայաստանի եւ Չինաստանի միջեւ մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման մասին համաձայնագրի վավերացման ամսաթիվը:
<Քանի որ շատ քաղաքացիների է այս հարցը հետաքրքրում, տեղեկացնում եմ, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը Ազգային ժողովում կընդունվի դեկտեմբերի (3-6) նիստի ժամանակ: ՀՀ նախագահի ստորագրելուց հետո, համաձայնագիրը ուժի մեջ կմտնի մեկ ամսվա ընթացքում>,-ֆեյսբուքի իր էջում գրել է Նազարյանը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, համաձայնագիրը թույլ կտա երկու պետությունների քաղաքացիներին առանց վիզաների 90 օրվա ընթացքում գտնվել միմյանց տարածքում: Ակնկալվում է, որ այս փաստաթուղթը հնարավորություն կտա մեծացնել երկկողմ առևտրատնտեսական կապերը և ավելացնել զբոսաշրջային հոսքը: