Արմինֆո.ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության և ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացված լայնածավալ օպերատիվ-որոնողական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի և 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետախուզվող, Երևանի բնակիչ, 1968 թվականին ծնված Լևոն Հրաչյայի Սարգսյանը:
Ներկայումս լուծվում է նրա արտահանձնման հարցը: Նշենք, որ Լեւոն Սարգսյանը Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր է և հայտնի է <Ալրաղացի Լյով> մականունով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱԱԾ-ն, Սարգսյանը Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա 11 տարի առաջ կատարված ավազակային հարձակման պատվիրատուն է: 2018 թվականին Սարգսյանի առանձնատանն ու բնակարանում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են զենք-զինամթերք։