Արմինֆո. 2019 թվականի սկզբից Ամերիաբանկում մանրածախ բիզնես վարկերը 9 ամսում աճել են գրեթե 40% - ով՝ հասնելով 25 մլրդ դրամի։ Այդ մասին նոյեմբերի 20-ին առցանց մամուլի ասուլիսում հայտարարել է Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը:
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ բիզնես հատվածի առցանց վարկավորումը բիզնես-վարկերի ընդհանուր պորտֆելում արժեքային արտահայտությամբ աճել է գրեթե 3 անգամ ՝ գերազանցելով 3 մլրդ դրամը: Իսկ քանակական առումով առցանց ռեժիմով տրամադրվել է ավելի քան հազար վարկ։
Միաժամանակ, Ա. Բարսեղյանը նշել է, որ հաշվի առնելով պետռեգիստրի տվյալները, որոնք վկայում են բազմաթիվ նոր ձեռնարկությունների, անհատ ձեռնարկատերերի բացման մասին, 2019 թվականին բիզնեսի ակտիվությունը միայն գործընթացի սկիզբն է:
"Ակնկալում ենք, որ հաջորդ տարի բիզնեսի ակտիվությունն ավելի զգալի կլինի։ Չենք բացառում, որ բիզնես-վարկավորման աճի տեմպերը կգերազանցեն ֆիզիկական անձանց վարկավորման աճի դինամիկան։ Հարկային օրենսգրքի փոփոխությունները ևս կնպաստեն այն բանին, որ մեր սպասելիքներն արդարացվեն", - ասել է նա։
Արմինֆո գործակալության պատրաստած 30.09.2019 թ. Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի տվյալներով, Ամերիբանկն առաջատարն է կորպորատիվ վարկավորման ծավալով, իսկ մանրածախ վարկավորման ծավալովառաջատտար հնգյակում է: Բանկի կորպորատիվ վարկերի ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 424.1 մլրդ դրամ (տարեկան աճը '4,5%), իսկ մանրածախ վարկերի ծավալը' 134.3 մլրդ դրամ (տարեկան աճը ' 54.3%): Բանկի ընդհանուր վարկային պորտֆելում գերակշռում է կորպորատիվ վարկավորումը ' 76%, իսկ մնացած 24% - ը բաժին է ընկնում մանրածախ վարկերին: Շուկայի ընդհանուր կորպորատիվ վարկերում Ամերիաբանկին բաժին է ընկնում շուրջ 20% - ը, իսկ ընդհանուր մանրածախ վարկերում ' ավելի քան 10% - ը: 9 ամիսներն Ամերիաբանկն ավարտել է 8.8 մլրդ դրամ զուտ շահույթով ' ապահովելով տարեկան 8.5% աճ: (Դրամի հաշվարկային փոխարժեքը 30.09.2019 թ. կազմել է 475.97 դր/$1):
Հիշեցնենք, որ Ամերիաբանկը ունիվերսալ բանկ է, որն առաջարկում է կորպորատիվ, մանրածախ և ներդրումային ծառայություններ համալիր փաթեթով: Ամերիաբանկը գործում է հայկական շուկայում 1996թ. հոկտեմբերի 31-ից: Ամերիբանկի բաժնետերերն են Ամերիա Գրուպ CY Ltd-ն: - 56,53%, ՎԶԵԲ-ը '17,78%, Ասիական Զարգացման Բանկը' 13,96%, ESPS Holding Limited - ը ' 11,73%: