Արմինֆո. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանը դատի է տվել ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանին: Այս փաստը հաստատել է Ավինյանը լրագրողների հետ զրույցում՝ չտրամադրելով ավելի մանրամասն տեղեկություններ։
Ավելի վաղ Պետրոսյանը հայտարարել էր, թե Ավետիք Էլոյանն, իբր, խրված է կոռուպցիայի մեջ։ Նրա խոսքով՝ ինքը, եղբոր ՝ Զարեհ Էլոյանի հետ միասին, 2012 թվականին ԱՄՆ-ում հիմնադրել է "Eloyan Architects" նախագծային ընկերությունը, որն այսօրվա դրությամբ ներգրավված է Հայաստանում իրականացվող մի շարք խոշոր նախագծերում։
Պետրոսյանի հաղորդման առնչությամբ իրավապահները ստուգումներ են սկսել։
Հավելենք, որ Սարհատ Պետրոսյանը Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի փեսան է, ով վերջին շրջանում ակտիվորեն քննադատում է երկրի իշխանությունների քաղաքականությունը: