Արմինֆո.Հայաստանում վեթինգի ինստիտուտի ներդրումը գտնվում է իրականացման ճանապարհին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է <Իմ քայլը> խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։
Նրա խոսքով, կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայ հասարակությունում անվստահություն կա Սահմանադրական դատարանի եւ ընդհանուր առմամբ դատական համակարգի նկատմամբ։ Մինչդեռ, ինչպես ընդգծվել է, անվստահության այս մթնոլորտը ձևավորում են փոքրամասնություն կազմող դատավորները, սակայն նրանց գործունեությունը ստվեր է գցում գործընկերների մեծամասնության ազնիվ աշխատանքի վրա ։
Գրիգորյանը նշել է, որ հաշվի առնելով, որ <վեթինգ> բառը որոշ մանիպուլյացիաների առիթ է դարձել՝ դրա օգտագործումը նվազագույնի է հասցվել: Մինչդեռ այն գործընթացները, որոնք ենթադրում են դրա ներդրումը, աստիճանաբար իրականացվում են՝ դատական համակարգի բարեփոխման ուղիների մշակման միջոցով։ Սա, մասնավորապես, վերաբերում է Դատական օրենսգրքի նախագծին, որն ավելի վաղ քննարկվել էր ՀՀ կառավարության կողմից ։
<Այս առումով կարելի է ասել, որ վեթինգի ինստիտուտի ներդրման գործընթացը գտնվում է իրականացման ճանապարհին>, - նշել է Գրիգորյանը: