Arminfo.info





 Երկուշաբթի, 18 Նոյեմբերի 2019 17:45
Կարինա Մանուկյան

2020 թ.  նախատեսվում է Գերմանիայի Դաշնային հանրապետության նախագահի այցը Հայաստան

2020 թ.  նախատեսվում է Գերմանիայի Դաշնային հանրապետության նախագահի այցը Հայաստան

Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Միխայել Բանցհաֆին:

 

Շնորհավորելով Միխայել Բանցհաֆին Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանի եւ Գերմանիայի, մասնավորապես նաեւ երկու երկրների խորհրդարանների միջեւ բավական լուրջ եւ գործընկերային հարաբերություններ կան, ինչի մասին են վկայում վերջին շրջանում ամենաբարձր մակարդակի ակտիվ փոխայցերը: Աժ նախագահը ողջունել է Գերմանիայի կողմից ֆինանսավորվող կամ տեխնիկական աջակցություն ստացող զանազան ծրագրերի իրականացումը, որոնք ուղղված են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությանը եւ Հայաստանի զարգացմանն առհասարակ: Արարատ Միրզոյանը հերթական անգամ հավաստել է, որ Հայաստանի իշխանությունները վճռական են ժողովրդական բարեփոխումների ճանապարհին եւ որեւէ հետքայլ չի լինելու այս առումով: Նա նշել է, որ Հայաստանը շարունակելու է նաեւ իր ջանքերը՝ համաշխարհային անվտանգության ամրապնդման ուղղությամբ եւ այս առումով կարեւորել է Գերմանիայի եւ Հայաստանի միջեւ համագործակցությունը ՆԱՏՕ-ի՝ «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Աժ նախագահը ողջունել է Բունդեսթագի տարբեր պատգամավորների այցերը Լեռնային Ղարաբաղ, ինչը շատ լավ հնարավորություն է՝ տեղում խնդրին ծանոթանալու եւ ընդգծել է, որ անկախ ԼՂ խնդրի լուծված չլինելուն՝ Հայաստանը շարունակելու է պաշտպանել այնտեղ ապրող մարդկանց իրավունքները:

 

Կողմերը խոսել են կրթական զանազան ծրագրերի, երկու երկրների խորհրդարանների միջեւ ձեւավորված լավ ավանդույթների մասին: «Վստահ եմ, որ մեր երկրների եւ մեր խորհրդարանների միջեւ հարաբերությունները կշարունակեն կտրուկ զարգանալ եւ Դուք Ձեր ավանդը կունենաք այդտեղ: Հաջողություն եմ մաղթում Ձեզ»,- ասել է Արարատ Միրզոյանը:

 

Դեսպան Բանցհաֆը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար, նշել, որ ուրախ է Հայաստանում գտնվելու եւ աշխատելու համար: «Լիահույս եմ, որ կշարունակենք մեր լավ համագործակցությունը: Դուք նշեցիք գերմանա-հայկական համագործակցության մեծ ներկապնակ, որին ես եւս կցանկանամ անդրադառնալ: Դուք իրավացիորեն նշեցիք արդյունավետ համագործակցության մասին, որը է՛լ ավելի է զարգացել Թավշյա հեղափոխությունից հետո: Դուք նշեցիք նաեւ բարձրաստիճան այցերի մասին, որոնք ավելի են ամրապնդել կապերը»,- ասել է դեսպանը՝ հայտնելով, որ հաջորդ տարի նախատեսվում է Գերմանիայի Դաշնային հանրապետության նախագահի այցը Հայաստան: Միխայել Բանցհաֆը նշել է, որ իր կարճատեւ այցի ընթացքում արդեն տեսել է, թե որքան մեծ է հայ ժողովրդի կամքը՝ ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու ուղղությամբ, իսկ այդ բարեփոխումների ընթացքում մեծ դեր է վերապահված խորհրդարանին, եւ Գերմանիան պատրաստ է փորձագիտական աջակցություն ցուցաբերել Հայաստանի պատգամավորներին: «Կարծում եմ, որ մոտ ապագայի մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը բավական լի է, բավական ծանրակշիռ եւ թույլ կտա մեզ արդյունքներ գրանցել: Ուրախալի է Հայաստանի կողմից որդեգրված ժողովրդավարական կուրսը, ժողովրդավարական բարեփոխումները. դա Հայաստանը մեկ աստիճանով բարձրացնում է համաշխարհային հարթակի վրա գտնվող տարբեր պետություններից, որտեղ միտումները ավելի ավտորիտար համակարգին անցումն է: Հայաստանը ներկայի այն եզակի օրինակներից է, որը հաստատակամորեն գնում է ժողովրդավարացման ճանապարհով եւ որը արժանի է մեր աջակցությանը»,- ընդգծել է Հայաստանում Գերմանիայի դեսպանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Հրաչյա Արզումանյան․  Հայաստանի եւ հայ ժողովրդի համար սա էքզիստենցիալ պատերազմ էՀրաչյա Արզումանյան․  Հայաստանի եւ հայ ժողովրդի համար սա էքզիստենցիալ պատերազմ է
Փարիզ. Ֆրանսիայի իշխանություններն անում են հնարավորը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության վերսկսման համարՓարիզ. Ֆրանսիայի իշխանություններն անում են հնարավորը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության վերսկսման համար
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվել էԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվել է
Երեւանը Ադրբեջանի առաջնորդին կոչ է արել սթափ և առանց ցավագին հույզերի ընկալել ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրականությունը   Երեւանը Ադրբեջանի առաջնորդին կոչ է արել սթափ և առանց ցավագին հույզերի ընկալել ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրականությունը  
Փորձագետ Ընտրությունների նախաշեմին Մնացականյանի այցը Վաշինգտոն օրակարգի բացակայության արդյունք էՓորձագետ Ընտրությունների նախաշեմին Մնացականյանի այցը Վաշինգտոն օրակարգի բացակայության արդյունք է
Ծառուկյան․ ժամանակն է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններԾառուկյան․ ժամանակն է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ
ԼՀԿ-ը Արկադի Խաչատրյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համարԼՀԿ-ը Արկադի Խաչատրյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար
Կանխատեսում Քանի դեռ Հայաստանին եւ Արցախին սպառնում են ոչնչացմամբ, ցանկացած փաստաթղթի մասին խոսակցությունները վաղաժամ ենԿանխատեսում Քանի դեռ Հայաստանին եւ Արցախին սպառնում են ոչնչացմամբ, ցանկացած փաստաթղթի մասին խոսակցությունները վաղաժամ են
Ռոբերտ Քոչարյան. Հայաստանում կա հասարակության որոշակի հատված, որն անկեղծորեն հավատում է, թե,  իբր, կոռուպցիայի դեմ պայքարում հավաքված միջոցները կփոխանցվեն իրենցՌոբերտ Քոչարյան. Հայաստանում կա հասարակության որոշակի հատված, որն անկեղծորեն հավատում է, թե,  իբր, կոռուպցիայի դեմ պայքարում հավաքված միջոցները կփոխանցվեն իրենց
Փաշինյան․ Պաշտոնական թվերը ապացուցում են հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունըՓաշինյան․ Պաշտոնական թվերը ապացուցում են հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունը
Ռուսաստանցի փորձագետ. Պարզվեց, որ Բելառուսի իշխանությունը չափազանց պարզունակ է բարդ հասարակության համարՌուսաստանցի փորձագետ. Պարզվեց, որ Բելառուսի իշխանությունը չափազանց պարզունակ է բարդ հասարակության համար
Արմեն Սարգսյան. «Սևրի պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին»Արմեն Սարգսյան. «Սևրի պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին»
Ամուլսարի իրադարձություններից հետո Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդես է եկել հայտարարությամբԱմուլսարի իրադարձություններից հետո Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդես է եկել հայտարարությամբ
Հայացք Մոսկվայից․ Ռուսաստանում շատերն անկեղծորեն հավատում են, որ Հայաստանը կառավարվում է ոչ թե Փաշինյանի, այլ Ջորջ՝ Սորոսի աշխատասենյակիցՀայացք Մոսկվայից․ Ռուսաստանում շատերն անկեղծորեն հավատում են, որ Հայաստանը կառավարվում է ոչ թե Փաշինյանի, այլ Ջորջ՝ Սորոսի աշխատասենյակից
Արարատում վթարի հետեւանքով մահացել է ԱրմԻնֆո-ի լրագրողի մայրըԱրարատում վթարի հետեւանքով մահացել է ԱրմԻնֆո-ի լրագրողի մայրը
Փնտրել ըստ օրերի