Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում:
Հաղորդվում է նաև, որ զբաղեցրած պաշտոնից ազատվել է Մովսես Հակոբյանի առաջին տեղակալ Կամո Քոչունցը:
Հիշեցնենք, որ Մովսես Հակոբյանն այդ պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականի ամռանը ՝ թավշյա հեղափոխությունից հետո, իսկ մինչ այդ եղել է Հայաստանի գլխավոր շտաբի պետը, ավելի վաղ՝ Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարը։
Ընդ որում, Հակոբյանի պաշտոնանկության պատճառները չեն նշվում։ Հատկանշական է, որ այս տարվա ամռանը լրատվամիջոցներում տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ Հակոբյանը նախագահական հավակնություններ է դրսեւորում եւ մտադիր է մասնակցել 2020թ. գարնանը Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին: