Արմինֆո. Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը գերադասում է չբացահայտել "Վերնատուն" հասարակական-քաղաքական ակումբի ֆինանսավորման աղբյուրները, որի հիմնադիրն է ինքը:
Այսօր ակումբի համաժողովում ԶԼՄ-ների ուշադրությունից չի վրիպել այն փաստը, որ միջոցառմանը մասնակցել են նախկին իշխանությունների հետ կապված հասարակական-քաղաքական գործիչներ: Մինչդեռ Մանուկյանը նախընտրել է խուսափել այն հարցից, թե արդյոք "Վերնատուրը" ֆինանսավորվում է Հայաստանի նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ առնչություն ունեցող անձանց կողմից:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ ՀԽ նախկին ղեկավարը հայտնել է, որ ակումբը գործում է մասնավոր նվիրատվություններով։ "Գնացեք բանկեր եւ ստացեք տեղեկատվություն", - խորհուրդ է տվել նա լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
Ինչ վերաբերում է երկրի ներկայիս ղեկավարության նկատմամբ ընդդիմադիր տրամադրված անձանց ներկայությանը համաժողովին, ապա Մանուկյանը լրագրողներին կոչ է արել "հասարակությունը չբաժանել սեւերի եւ սպիտակների", նկատելով, թե այդ բաժանումն իրեն սուր ցավ է պատճառում:
Հավելենք, որ համաժողովի մասնակիցների թվում, մասնավորապես, նկատվել են Ռոբերտ Քոչարյանի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը, "Ժառանգություն" կուսակցության նախկին փոխնախագահ Ռուբիկ Հակոբյանը, ինչպես նաև քաղաքական և հասարակական գործիչ Դավիթ Շահնազարյանը: