Արմինֆո. Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել խորհրդակցություններ "ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության մասին. ընդհանուր մարտահրավերներ եւ սպառնալիքներ" թեմայով:
Ինչպես Արմինֆո-ին հաղորդել են Թուրքմենստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից, նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Թուրքմենստանի, Ուզբեկստանի Հանրապետության, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի լիազոր ներկայացուցիչները:
Մինչ այդ, ինչպես հաղորդում Է Թուրքմենստանի ԱԳՆ մամլո ծառայությունը, Հանդիպման մասնակիցները քննարկել են գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում ահաբեկչության դեմ պայքարի հավաքական գործունեության ընդլայնման հնարավորությունները: Ընդգծվել Է ՄԱԿ-ի եւ նրա մասնագիտացված կառույցների դերը ահաբեկչությանը և դրա ֆինանսական աջակցությանը հակազդմանն ուղված փոխգործակցությունում: Կողմերը նշել են ԱՊՀ եւ նրա ճյուղային մարմինների նշանակությունը որպես ռազմավարական համագործակցության հիմնական հարթակ: Քննարկվել են մասնակից երկրների իրավասու մարմինների միջև փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև անհրաժեշտ իրավական օգնության ցուցաբերումը։
Կողմերը նաեւ մտքեր են փոխանակել ծայրահեղականությանը հակազդելու, բնակչության արմատականացմանն ու ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու նպատակով կանխարգելիչ միջոցառումների շուրջ: Այս համատեքստում կարևորվել է քաղաքացիական հասարակության և զանգվածային լրատվության միջոցների ներգրավման անհրաժեշտությունը։ Դիտարկվել են հատուկ թրեյնինգների անցկացման հնարավորությունները, այդ թվում՝ հնարավոր սպառնալիքներին ժամանակին արձագանքելու համար ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումը ։
Նիստի արդյունքներով կողմերն ընդունել են "ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության մասին.ընդհանուր մարտահրավերներ եւ սպառնալիքներ" թեմայով խորհրդակցությունների արձանագրությունը: