Արմինֆո. Հայաստանի կառավարությունը հայեցակարգային փաստաթղթեր է պատրաստում արդյունաբերության, ներդրումային միջավայրի, ՏՏ, գիտության և կրթության ոլորտի զարգացման վերաբերյալ: Այս մասին նոյեմբերի 13-ին խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ՝ պատասխանելով ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի ղեկավար Բաբկեն Թունյանի այն հարցին, թե պատրաստվում է արդյոք կառավարությունը գործնական կիրառություն տալ Ասիական զարգացման բանկի փորձագետների կողմից պատրաստված <Հայաստանի արդյունաբերության զարգացման ռազմավարություն> անվանմամբ փաստաթղթին, որի համար հատկացվել է շուրջ 300 հազար դոլար ։
Խաչատրյանը նշել է, որ տեղեկացված չէ փաստաթղթի նախապատրաստմանն ուղղված գումարի մեծության մասին։ Բայց, նախարարի խոսքով, ինքը չի կարծում, որ խոսքը նման գումարի մասին է։ Փաստաթղթի անվանումը, ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարարը, նույնպես չի համընկնում իրականի հետ։ Սա արդյունաբերության զարգացման ռազմավարություն չէ, այլ խորհուրդ ՀՀ կառավարությանը՝ ինչպիսին կարող է լինել զարգացման ռազմավարությունը, պարզաբանել է նա ։
Միաժամանակ, նախարարի խոսքով, կառավարությունը մտադիր է օգտվել ոչ միայն ԱԶԲ-ի, այլեւ նաև՝ ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) փորձագետների գործունեության արդյունքից, որոնք ուսումնասիրել են ներդրումային միջավայրը: Ինչպես հայտնել Է նախարարը, համադրելով վերը նշված փաստաթղթերը և դրանց հիման վրա նախապատրաստվելու է արդյունաբերության, ներդրումային միջավայրի, ՏՏ, գիտության և կրթության ոլորտներ զարգացման ռազմավարությունը:
Դեռ ընթացիկ տարվա ապրիլին ԱրմԻնֆո-ն հայտնել էր, որ ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի փաստահավաք փորձագիտական խումբը մարտի 27-ից ապրիլի 6-ը Հայաստանում առաքելություն է իրականացրել` նախապատրատելու Հայաստանի ներդրումային քաղաքականության վերանայումը հետևյալ ռազմավարական ուղղվածությամբ. «Ինչպե՞ս ներգրավել արտահանմանն ուղղված և արդյունավետության բարձրացմանը միտված ներդրումներե: Վիճակագրական հետազոտությունը ցույց է տալիս, որ այն երկրները, որտեղ պատշաճ մակարդակի կիրարկվել են UNCTAD-ի զեկույցի առաջարկությունները, գրանցել են օտարերկրյա ներդումների մինչև եռապատիկ աճ զեկույցի հրապարակմանը հաջորդող 5 տարիների ընթացքում: 2016-2017 թվականներին, երբ գլոբալ անդրսահմանային ներդրումային հոսքերը գրանցել են 23%-ոց անկում, այդ երկրներն ունեցել են օտարերկրյա ներդրումների 29%-ոց աճ: