Երեթշաբթի, 12 Նոյեմբերի 2019 19:58
Ալեքսանդր Ավանեսով

Նախարար. Հայաստանը կարևորում է Գերմանիայի հետ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը

Նախարար. Հայաստանը կարևորում է Գերմանիայի հետ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը

Արմինֆո.Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ԳԴՀ Տնտեսական համգործակցության և զարգացման նախարարության Հարավարևելյան և Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի պատասխանատու Կարին Յահր դե Գերեռոն, ԳՄՀԸ(GIZ)-ի hայաստանյան գրասենյակի ղեկավար Աննե Քեմփան, Գերմանական KfW բանկի տարածաշրջանային տնօրեն Կլաուս Ֆայգելը, Հայաստանում KfW բանկի ներկայացուցիչ Զառա Չատինյանը և գերմանական KFW բանկի ծրագրի ավագ համակարգող Բելլա Անդրեսայանը:

 

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը կարևորել է ՀՀ-ի և Գերմանիայի Դաշնության քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը և նշել, որ կողմերի միջև երկարամյա արդյունավետ համագործակցության արդյունքում ձևավորված նոր հնարավորությունները թույլ են տալիս բազմաոլորտ հաջողություններ արձանագրել։

Անդրադառնալով ՀՀ վարչատարածքային բարեփոխումների գործընթացին՝ նախարարը բարձր է գնահատել «Արդյունավետ տեղական կառավարում Հարավային կովկասում» ծրագրում ԳՄՀԸ(GIZ) և միջազգային այլ կազմակերպությունների դերակատարումը և համայնքների տնտեսական ներուժի և կարողությունների զարգացման գործում վերջիններիս ցուցաբերած աջակցությունը։

«Հաշվի առնելով, որ վարչատարածքային բարեփոխումները ՀՀ-ում նոր փուլ են մտնում, մեզ համար կարևոր է այս համագործակցության շարունակականությունը և արդյունավետության բարձրացումը»,- նշել է նախարարը և հավելել, որ գարնանը սպասվող ՏԻՄ ընտրություններով կտրվի համայնքների միավորման նոր փուլի մեկնարկը, իսկ առաջիկա տարիներին նախատեսվում է ավարտին հասցնել վարչատարածքային բարեփոխումների ընթացիկ փուլը։

 

Իր հերթին Կարին Յահր դե Գերեռոն ԳԴՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել վստահելի և արդյունավետ համագործակցության համար և հույս հայտնել, որ փոխշահավետ գործակցության վրա հիմնված ծրագրերը կշարունակվեն նաև հետագայում: « Գերմանիան արդեն երկար տարիներ Հայաստանի հետ համագործակցում է համայնքային լավ կառավարման ոլորտում՝ գրանցելով դրական արդյունքներ հատկապես համայնքային ծառայությունների բարելավման ուղղությամբ։ Ենթակառուցվածքների զարգացման բնագավառում ևս ունենք համատեղ գործունեության երկարամյա փորձ, և այստեղ հարկ է նշել KfW գերմանական զարգացման բանկի դերը»,-նկատել է Կարին Յահր դե Գերեռոն ։

Նախարար Սուրեն Պապիկյանը ևս կարևորել է КfW բանկի հետ գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունն այդ հարաբերություններում առաջնորդվում է վարկային միջոցների նպատակային օգտագործման և ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ արդյունքահեն աշխատանքներ իրականացնելու սկզբունքով:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք վերաբերել են ջրային ռեսուրսների կառավարմանն ու ջրամբարաշինությանը, էներգետիկ ենթակառուցվածքների զարգացմանը և տարածաշրջանային էներգետիկ ծրագրերին։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Վերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էրՎերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էր
Կանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերիԿանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերի
ԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համարԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար
Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համարԳամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիրԵրեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիր
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելուՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելու
Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելՀայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնել
Փնտրել ըստ օրերի