Արմինֆո. "Իսլամական պետություն" ահաբեկչական խմբավորումը ստանձնել է երկու հայ հոգեւորականների սպանության պատասխանատվությունը ։ Այդ մասին տեղեկություն է տարածել քրդական Rudaw հեռուստաալիքը՝ Twitter-ի իր միկրոբլոգում։
Ինչպես ԱրմԻնֆոն ավելի վաղ հաղորդել էր, նախօրեին ահաբեկիչները հարձակվել էին Դեր Զոր ուղեւորվող հոգեւորականների մեքենայի վրա: Մեքենայի գնդակոծության հետեւանքով սպանվել են Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանն ու նրա հայրը` Տեր Աբրահամ քահանա Պետոյանը, վիրավորվել է եկեղեցու սարկավագ Ֆաթի Սանոնը: