Արմինֆո.Այսօր գոյություն ունեցող դպրոցական կրթության համակարգը չի ապահովում դասավանդման պատշաճ մակարդակ, բայց դա դպրոցում թերուսուցանված առարկաների՝ բուհեր մեխանիկական տեղափոխման հիմք չէ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայ-ռուսական համալսարանի Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Մելիքսեթյանը:
<Հայոց լեզվի, գրականության և պատմության իմացությունն անվերապահ անհրաժեշտություն է ՀՀ բոլոր քաղաքացիների, նաև բոլոր հայերի համար ՝ անկախ նրանց բնակության վայրից: Հենց այդ պատճառով պետք է մանրակրկիտ անցնել այդ առարկաները դպրոցում, որի ավարտից հետո պարտադիր քննություններ են հանձնվում՝ ստուգելու այդ գիտելիքների խորությունը: Բայց, կարծում եմ, սա հիմք չէ, որպեսզի մեխանիկորեն բուհ տեղափոխվեն դպրոցում թերուսուցանված առարկաները ։ Ես կողմ եմ բուհերում այդ առարկաներն ընտրողաբար ուսուցմանը, բայց դրանց գծով պարտադիր ամփոփիչ դպրոցական քննությանը>, - հայտարարել է Լիլիթ Մելիքսեթյանը ՝
իր դիրքորոշումը հայտնելով <Բարձրագույն կրթության և գիտության մասին> օրինագծի վերաբերյալ:
Մինչդեռ օրենքի քննարկումը դժգոհությունների ալիք է առաջացրել ԵՊՀ լեզվաբան ուսանողների և <Դաշնակցություն> կուսակցության երիտասարդական թևի մոտ: Բողոքի մասնակիցները կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի օրենսդրական նախաձեռնությունը հակահայ եւ հակաժողովրդական են անվանել: Մեկնաբանելով բողոքի ակցիաները ՝ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ ցուցարարների պահվածքն ու նրա հրաժարականի պահանջը քաղաքական դրդապատճառներ ունեն ։
Ըստ նախարության նախաձեռնության ՝ հայոց լեզուն, գրականությունն ու հայոց պատմությունը չեն ընդգրկվի բուհերի ուսումնական ծրագրերի պարտադիր առարկաների ցանկում ։ Գերատեսչությունում պարզաբանել են, որ համաձայն <Բարձրագույն կրթության և գիտության մասին> օրենքի աշխատանքային նախագծի ՝ յուրաքանչյուր բուհ իրավունք ունի ինքնուրույն որոշել ՝ արդյոք հայագիտական առարկաները պետք է ներառել ոչ պրոֆիլային ֆակուլտետների ուսումնական ծրագրերում: