Արմինֆո. Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թ. նոյեմբերի 30-ը:
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հաջողություն է մաղթել Աբրահամ Խաշմանյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում. «Նախապատվություն եմ տվել հայաստանցի ամենափորձառու մարզիչներից մեկին: Հաջողություն եմ մաղթում նրան: 2019 թ. ընթացքում Հայաստանի ազգային հավաքականը տարել է մի քանի տպավորիչ հաղթանակ: Հուսով եմ, որ նոր մարզչի գլխավորությամբ մեր թիմը կրկին կուրախացնի երկրպագուներին»:
Աբրահամ Միքայելի Խաշմանյանը ծնվել է 1967 թվականի նոյեմբերի 11-ին՝ Երևանում։ Մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է հետևյալ թիմերը․Կիլիկիա (2008-2010), Գանձասար (2010-2012),Արարատ (2012-2014, 2018-2019), Հայաստանի Մ-19 հավաքական (2013), Հայաստանի Մ-21 հավաքական (2013-2014), Ալաշկերտ (2014-2017, 2017-2018, 2019): Նվաճումները որպես մարզիչ. Հայաստանի կրկնակի չեմպիոն (2015-2016, 2016-2017),Հայաստանի գավաթակիր (2018/2019), Հայաստանի սուպերգավաթակիր (2016):