Արմինֆո. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նախօրեին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են, մասնավորապես, ԱՄՆ-ում ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևը: Այդ մասին հաղորդել Է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում իր աղբյուրը։
"Մեր նախարարը բանակցություններ է վարել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Ներկայացուցիչների պալատի ընդունած նախագծերը, ինչպես նաեւ Սիրիայում տիրող իրավիճակը", - աղբյուրի խոսքը մեջբերում է գործակալությունը:
Հիշեցնենք. հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձեւը ճանաչում եւ դատապարտում է Հայոց ցեղասպանությունը: Ըստ
The USA Today թերթի՝ ընդունված բանաձևը "հաստատ կուժեղացնի ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններում առկա լարվածությունը"։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ